Ազգային-ժողովրդավարական Բևեռի հայտարարությունը ԱՄՆ Կոնգրեսում սեպտեմբերի 6-ին կայացած լսումների կապակցությամբ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի հայտարարությունը ԱՄՆ Կոնգրեսում սեպտեմբերի 6-ին կայացած լսումների կապակցությամբ
shadow
Միջազգային հանրության կողմից ուրիշ քաղաքական լուծում պիտի դիտարկվի, որի հիմքում կլինի Ազգերի լիգայի 1920 թվականի Հայաստանի սահմանների վերաբերյալ որոշումը, եթե միջազգային հանրությունը չի ուզում մեղսակից լինել Ալիևի ռեժիմի հետ մեկ այլ ցեղասպանության մեջ

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ

» Ազգային-ժողովրդավարական Բևեռի հայտարարությունը ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի վերաբերյալ, ներառյալ Արցախը, ս․թ․ սեպտեմբերի 6-ին կայացած լսումների կապակցությամբ

Ազգային-Ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ) ցանկանում է սրտանց շնորհակալություն հայտնել Կոնգրեսի Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովին, հատկապես նրա համանախագահներին՝ կոնգրեսական Քրիս Սմիթին և կոնգրեսական Ջիմ ՄակԳովերինին, 2023 թվականի սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում արտակարգ լսումներ անցկացնելու համար` լույս սփռելու Արցախում ծավալվող ավերիչ հումանիտար ճգնաժամի վրա:

Բևեռը կապի մեջ է եղել հանձնաժողովի հետ վերջին մի քանի ամիսների ընթացքում, ինչը նպաստել էր նաև 2023 թվականի հունիսի 21-ին Արցախի հարցով հանձնաժողովի լսումներին:

Մենք նաև ուզում ենք շնորհակալություն հայտնել փորձագետներին՝ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին (2003-2012) և Ջորջթաունի համալսարանի կից պրոֆեսոր և Կոլումբիայի համալսարանի Արցախում վայրագությունների ծրագրի տնօրեն Դեյվիդ Լ. Ֆիլիպսին՝ հարցի վերաբերյալ իրենց վկայությունների և սկզբունքային դիրքորոշման համար։

Լսումների ընթացքում նկարագրված ալիևյան վարչակարգի կողմից Արցախի հայ բնակչության նկատմամբ իրականացված վայրագությունները միանգամայն հստակ ցույց տվեցին, որ քրիստոնյա հայ բնակչությունը Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմին ենթարկելը անընդունելի է և կհանգեցնի ավելի շատ տառապանքի և էթնիկ զտումների։

Միջազգային հանրության կողմից ուրիշ քաղաքական լուծում պիտի դիտարկվի, որի հիմքում կլինի Ազգերի լիգայի 1920 թվականի Հայաստանի սահմանների վերաբերյալ որոշումը, եթե միջազգային հանրությունը չի ուզում մեղսակից լինել Ալիևի ռեժիմի հետ մեկ այլ ցեղասպանության մեջ:

Բևեռը հավատարիմ է մնում հայոց պետականության ամրապնդմանը՝ իր գործունեությամբ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում և ուզում է շնորհակալություն հայտնել իր աշխարհասփյուռ անդամներին և գործընկերներին նրանց աջակցության համար, որը մեզ հնարավորություն է տալիս շարունակել այս կենսական կարևորության աշխատանքը:

Մենք նաև ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Livingston Group-ին այս հարցում մեր ջանքերին նպաստելու և մեզ Վաշինգտոնում ներկայացնելու համար:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ Երևան, 6 սեպտեմբերի, 2023թ.

ENG

The National Democratic Alliance (NDA) wishes to wholeheartedly thank the Congressional Tom Lantos Human Rights Commission—especially its Co-Chairs, Congressman Chris Smith and Congressman Jim McGovern—for holding an emergency hearing in the US House of Representatives on September 6, 2023, to shed light on the devastating humanitarian crisis unfolding in Artsakh.

NDA had been in contact with the Commission throughout the past few months, an effort that had also contributed to the June 21, 2023 hearing on Artsakh by the Commission. We also wish to thank the panelists—Luis Moreno Ocampo, Former Prosecutor, International Criminal Court (2003-2012), and David L. Phillips, Adjunct Professor at Georgetown University and Director of Columbia University’s Artsakh Atrocities Project—for their testimonies and principled positions on the issue.

The atrocities committed by the Aliyev regime against the Armenian population of Artsakh described during the hearing made it abundantly clear that subjecting the Christian Armenian population to the genocidal regime of Ilham Aliyev is unsustainable and will result in more suffering and ethnic cleansing.

A different political solution going back to the core of the League of Nations’ 1920 decision on Armenia’s boundaries should be considered by the international community, if it does not want to be complicit with the Aliyev regime in another genocide.

NDA remains committed to strengthening Armenian statehood with its activities both in Armenia and abroad and wishes to thank its worldwide membership and friends for their assistance in enabling us to continue this vital work. We also thank The Livingston Group for facilitating our efforts in this regard and for representing us in Washington.

NDA Governing Council Yerevan, September 6, 2023

Կից ներկայացնում ենք ԱՄՆ կոնգրեսում տեղի ունեցած լսումները՝ հայերեն թարգմանությամբ

🔴youtube.com/live/LNkcQCFuYYs?si=EmmNHg68xd2PoXL9

Կից ներկայացնում ենք նաև լուսանկարներ՝

Առաջինում՝ ԱՄՆ Կոնգրեսի լսումները

Երկրորդում՝ Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման ամբիոնի Մոսավար-Ռահմանի բիզնեսի և կառավարման կենտրոնի ավագ գիտաշխատող, Բևեռի աջակից Դավիթ Գրիգորյանը՝ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ:

Երրորդ լուսանկարում՝ ԱՄՆ-ում Բևեռի լոբբիստական գործունեությամբ զբաղվող Լիվինգսթոն գրուպի ներկայացուցիչ Էլիաս Գերասոլիսն է, ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչ Սմիթը և Բևեռի աջակից, Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման ամբիոնի Մոսավար-Ռահմանի բիզնեսի և կառավարման կենտրոնի ավագ գիտաշխատող Դավիթ Գրիգորյանը:

Ազգային-ժողովրդավարական Բևեռ

Ազգային-ժողովրդավարական Բևեռ

Related

Comment on Facebook

Comment on Disqus