Ուղերձ արցախաբնակ ՀՀ քաղաքացի իմ հայրենակիցներին - Սամվել Ասլիկյան

Ուղերձ արցախաբնակ ՀՀ քաղաքացի իմ հայրենակիցներին - Սամվել Ասլիկյան
shadow
Սիրելի արցախաբնակ հայրենակիցնե’ր, հարգելի` Արցախում բնակվող ՀՀ քաղաքացինե’ր:
աշխարհաքաղաքական իրավիճակը շրջապույտ է կատարում ի օգուտ մեզ: Մենք գտվում ենք աշխարհակարգի փոփոխության ժամանակամիջոցում, որը կնշանավորվի մեր տարածաշրջանից Ռուսաստանի նահանջով, որի փոխարեն` թուրքերին զսպելով և նրանցից առաջ անցնելով`  մտնելու է Արևմուտքը: Այդ ընթացքն արդեն սկսվել է Եվրամիության դիտորդների մուտքով և տեղակայումը Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանների շփման գծի ամբողջ երկարությամբ

Սիրելի արցախաբնակ հայրենակիցնե’ր, հարգելի` Արցախում բնակվող ՀՀ քաղաքացինե’ր:

Արցախի համար այս վճռորոշ օրերին, հոգու բոլոր լարերով ձեզ հետ ենք: Ամեն օր և ամեն ժամ մեր սրտերը և հոգիները նույնպես շրջափակված են տագնապի և կարեկցանքի փշալարերով: Մեր առօրյան սկսվում և ավարտվում է  Արցախում իրավիճակի մասին լուրերով: Մենք ծրագրում, կատարում  և խրախուսում ենք այն բոլոր հնարավորին հասարական և քաղաքական քայլերը,  որոնք կարող են ինչ-որ կերպ ազդել Արցախը և մայր Հայաստանը կապող` Բերձորի ճանապարհի բացման խնդրի լուծմանը: 

Միևնույն ժամանակ մենք ուզում ենք ձեզ փոխանցել մեր համոզմունքն այն մասին, որ աշխարհաքաղաքական իրավիճակը շրջապույտ է կատարում ի օգուտ մեզ: Մենք գտվում ենք աշխարհակարգի փոփոխության ժամանակամիջոցում, որը կնշանավորվի մեր տարածաշրջանից Ռուսաստանի նահանջով, որի փոխարեն` թուրքերին զսպելով և նրանցից առաջ անցնելով`  մտնելու է Արևմուտքը: Այդ ընթացքն արդեն սկսվել է Եվրամիության դիտորդների մուտքով և տեղակայումը Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանների շփման գծի ամբողջ երկարությամբ: Վստահ ենք, որ այդ դիտորդները ոչ հեռու ապագայում մուտք կգործեն Բերձորի ճանապարհ և ողջ Արցախյան մարզի տարածք, որից հետո նրանց կփոխարինեն` ՄԱԿ միջազգային մանդատով օժտված խաղաղապահները:

Այդ համոզմունքը մեր մեջ ամրապնդված է ոչ թե լոկ պատրանքներով և երազանքներով, այլ հստակ քաղաքական հաշվարկներով: 

Մենք տեսնում ենք, թե ինչպես են ՀՀ հանրությանը, մասնավորապես` Արցախյան մարզում բնակվող հատվածին փորձում հասցնել հուսահատության, և կանգնացնել ավանդական երանգներ ունեցող`«ռուսը կամ թուրքը» երկընտրանքի առջև, որի արդյունքում, դուք` Արցախում բնակվող սիրելի բարեկամներ, ստիպված կլինեք լքել ձեր բնօրրանը:

Հայանպաստ աշխարհաքաղաքական զարգացումներ կանխատեսելով` մեծ սիրով և ՄՒԱՍՆՈւԹՅԱՆ իմպուլսներ փոխանցելով ՀՀ այլ մարզերից դեպի Արցախ, դեպի ձեզ` սիրելի քույրե’ր և եղբայրնե’ր, խնդրում ենք ամուր մնալ ձեր բնօրրանում և շարունակել պայքարը` արհամարհելով Արցախի տեղական իշխանությունների` օտարններին ծառայող կոչերը: Հիշե՛ք, Արցախը Հայաստանի Հանրապետության մաս է, իսկ դուք` ՀՀ լիիրավ քաղաքացիներ, անկախ նրանից թե ինչ են ասում  օտարի շահերին ծառայող զանազան «պետական» գործիչներ:

Խոսե՛ք 1988 թ. վառած «ՄԻԱՑՄԱՆ» գաղափարի և նպատակների մասին, ստորագրահավաքներ և հանրահավաքներ կազմակերպե’ք` ՄԱԿ միջազգային մանդատով օժտված խաղաղապահների` Արցախ մուտք գործելու պահանջով, խոսեք և քայլեր կատարե’ք և կտեսնեք այդ քայլերի ծիլերը:

Մենք էլ մեր հերթին` ՀՀ մնացյալ մարզերում բնակվող արթուն և գիտակից քաղաքացիներս,  հնարավորինս ամեն բան անում ենք և անելու ենք, որպեսզի Հայաստանում օր առաջ ձևավորվի Միացյալ Հայաստանի շահերը ներկայացնող կառավարություն, որը ձեռնամուխ կլինի հիմնել "ազգ-բանակ" կոնցեպտի վրա կառուցված հզոր բանակ և ամուր պետականություն:

Ուժ և համբերություն ձեզ, սիրելի եղբայրնե’ր և քույրե’ր: 
Արցախը բոլորիս տունն է, Արցախի համար ողջ հայության հազարավոր պայծառ հայորդիներ են նահատակվել: Մենք պարտավոր ենք պահել Արցախը և հետ բերել կորցրածը: Պի’նդ մնացեք, մենք ձեզ հետ ենք:

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից

 

Related

Comment on Facebook

Comment on Disqus