խենթերով հավաքվելու ենք և դիմադրելու ենք, քանի որ միայն դիմադրողներին են օգնություն առաջարկում

խենթերով հավաքվելու ենք և դիմադրելու ենք, քանի որ միայն դիմադրողներին են օգնություն առաջարկում
shadow
Շատերն ասում են, թե այլևս ելք չկա, թե այլևս հնարավոր չէ այս թափանիվը պտտել կամ կանգնեցնել, բայց ես այդ կարծիքին չեմ:
Հնարավո´ր է

» Ազգային - Ժողովրդավարական Բևեռ 

(Տեսանյութը ներսում)

Ժիրայր Սէֆիլյան

Շատերն ասում են, թե այլևս ելք չկա, թե այլևս հնարավոր չէ այս թափանիվը պտտել կամ կանգնեցնել, բայց ես այդ կարծիքին չեմ:

Հնարավո´ր է:

Մենք նույնանման ծանր օրեր մեր պատմության մեջ ունեցել ենք. Հիշենք 1918 թվականը, երբ մինչև մայիս ամիսը, կիլոմետրերով նահանջելով, հասել էինք Էջմիածին:

Բայց մայիսին մենք ականատես եղանք դիմադրող շերտի համախմբմանը: Մարդիկ որոշեցին դիմադրել ոչ միայն հանուն արժանապատվության, այլ հանուն հստակ նպատակի` ստեղծել անկախ պետություն:

Շատերն ասում են ելք չկա, իսկ ես ասում եմ հայտնի մարդու խոսքերը.

«ԵՐԲ ՉԻ ԼԻՆՈւՄ ԵԼՔ Ու ՃԱՐ, ԽԵՆԹԵՐՆ ԵՆ ԳՏՆՈւՄ ՀՆԱՐ»:

Այո´, խենթերով հավաքվելու ենք և դիմադրելու ենք, քանի որ միայն դիմադրողներին են օգնություն առաջարկում:

Ժիրայր Սէֆիլյան

Jirayr Sefilian

Jirayr Sefilian

Այո´, ծանր է վիճակը:

Մենք շաբաթներ առաջ խոսում էինք Սյունիքից, քանի որ բոլորիս համար պարզ է, որ Արցախից հետո հերթը Սյունիքինն է:

Սակայն այսօր կարող եմ ասել, որ հիմա ոչ միայն Սյունիքը, այլ ամբողջ Հայաստանն է վտանգված, քանի որ թշնամու ախորժակը բացվել է:

Նույնիսկ այս տեղեկությունը լսելուց հետո մենք դիմադրելու ենք. դիմադրելու ենք մինչև հաղթանակ:

Դիմադրելու ենք երկու ճակատով` արտաքին թշնամու դեմն առնելով և ներքին թշնամուն վռնդելով: Երկու ճակատով էլ պայքարելու և դիմադրելու ենք:

Ժիրայր Սէֆիլյան

27 հոկտեմբեր, 2023թ

Jirayr Sefilian

Դիմադրության գաղափարը բոլորիս մտքերում պետք է սևեռված մնա: Պետք է շարունակենք դիմադրության ուժով լցնել մեր հոգիները:

Պետք է շարունակենք մեր սրտերը լցնել հույսով նշանակում է` կյանքով:

Ժիրայր Սէֆիլյան

Related

Comment on Facebook

Comment on Disqus