Ազգային - Ժողովրդավարական Բևեռ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
shadow
Ազգային-ժողովրդավարական Բևեռն (ԱԺԲ) իր խորին շնորհակալություն հայտնում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, հատկապես նրա նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսին, ով տարիներ շարունակ եղել է Հայաստանի և հայկական հարցերի ջատագովը, 2023 թ․ սեպտեմբերի 14-ին Սենատում լսումներ անցկացնելու համար, որը լույս սփռեց Արցախում ծավալվող կործանարար հումանիտար ճգնաժամի վրա։

Ազգային - Ժողովրդավարական Բևեռի   » ֆեյսբուքյան էջում կարդում ենք

» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սենատի արտաքին հարաբերությունների լիակազմ հանձնաժողովի լսումների վերաբերյալ

Ազգային-ժողովրդավարական Բևեռն (ԱԺԲ) իր խորին շնորհակալություն հայտնում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, հատկապես նրա նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսին, ով տարիներ շարունակ եղել է Հայաստանի և հայկական հարցերի ջատագովը, 2023 թ․ սեպտեմբերի 14-ին Սենատում լսումներ անցկացնելու համար, որը լույս սփռեց Արցախում ծավալվող կործանարար հումանիտար ճգնաժամի վրա։

Զարմանալի չէ, որ լսումների ընթացքում քննարկումների մեծ մասը կենտրոնացած էր Հայաստանում ռուսական ազդեցության նվազեցման անհրաժեշտության վրա և օգնելու Հայաստանին կառուցել ավելի ամուր և ընդգրկուն կապեր Միացյալ Նահանգների և Արևմուտքի հետ:

Ազգային - Ժողովրդավարական Բևեռը մշտապես հանդես է եկել ի պաշտպանություն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դաշինք ստեղծելու գործի և գաղափարի և այժմ ուրախ է տեսնել այդ գաղափարի արձագանքն ԱՄՆ կառավարության ամենաբարձր մակարդակներում:

Մենք ակնկալում ենք շարունակել աշխատանքը Միացյալ Նահանգների Սենատի հետ՝ այս ընդհանուր տեսլականն իրականություն դարձնելու և ավելի ուժեղ, անկախ և միացյալ Հայաստան կառուցելու համար։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

15 սեպտեմբերի, 2023 թ, Երևան

ԱՄՆ Սենատի լսումները՝ Արցախում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ. Ուղիղ

Related

Comment on Facebook

Comment on Disqus